ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Երկրորդ աշխարհամարտի մասին ճշմարտությունը փորձում են խեղաթյուրել»․ Պուտին
11:36, 09.05.2024 | mamul.am
1645 | 0

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի 79-ամյակին նվիրված շքերթի ժամանակ իր ելույթում ասել է, որ Երկրորդ աշխարհամարտի մասին ճշմարտությունը խանգարում է նրանց, ովքեր գաղութային քաղաքականությունը կառուցում են ստի վրա:

«Ռևանշիզմը և պատմության նկատմամբ ծաղրը, նացիզմի արդարացումն արևմտյան էլիտաների ընդհանուր քաղաքականության մի մասն են։ Ռուսաստանն ամեն ինչ կանի գլոբալ հակամարտությունը կանխելու համար, բայց մենք ոչ մեկին թույլ չենք տա սպառնալ մեզ»,- նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը մերժում է ցանկացած պետության կամ դաշինքի՝ բացառիկության հավակնությունները, քանի որ գիտի՝ ինչի է հանգեցնում դրանց չափազանցումը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր