ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Սրբազանի սքեմն այսօր ճերմակ է․ այն ուրույն խորհուրդ ունի
11:48, 09.05.2024 | mamul.am
7656 | 0

Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման այսօրվա երթը, մասնակիցները 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարներով սպիտակ շապիկներ են կրում, Սրբազանի սքեմն այսօր ևս ճերմակ է, որն, ըստ նրա, ուրույն խորհուրդ ունի՝ հաշտության ու խաղաղության։ «Մեր շարժումը շատ լուռ է՝ հաստատ, ինքնավստահ, օրհնված, Աստծով, հայրենիքով ու հաղթանակով։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կգոռան, կճչան՝ իմացեք, որ նրանք մեր շարքերից չեն»,- ասաց նա։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը՝ դեպի Երևան
Սրբազանի սքեմն այսօր ճերմակ է․ այն ուրույն խորհուրդ ունի
Երթի մասնակիցները 44-օրյա պատերազմում զոհված տղաների նկարներով շապիկներ են կրում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր