Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում Հաղթանակի շքերթի մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակել է, որ գիշերային բանակցություններից հետո իրենք «վատ տեսք չունեն»։ «Մենք ձեզ հետ դեռ վատ տեսք չունենք»,- կատակել է Լուկաշենկոն՝ Պուտինի հետ ձեռքսեղման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պուտինը հարցրել է, թե քանիսին են ավարտվել բանակցությունները, ինչին Լուկաշենկոն պատասխանել է․ «Ժամը 3-ին»։ |