ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախկին անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի դեպ, 2019 թ.-ին աշխարհում իրականացված սոցիոլոգիական հարցումներով ամենաքրիստոնեական երկրները Հայաստանն ու Վրաստանն էին: Իրեն քրիստոնյա է համարել Վրաստանի վրացիների 96%-ը, որից 91%-ը՝ Վրացական Առաքելական Ինքնուրույն Ուղղափառ Եկեղեցու հետևորդ, իսկ Հայաստանում՝ իրեն քրիստոնյա է համարել հայերի 95%-ը, որից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ՝ 89%-ը»: |