ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Եվս մեկ ապացույց, որ նիկոլը դրածո է». Արամ Գևորգյան
01:48, 10.05.2024 | mamul.am
5809 | 1

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 9-ի Եռատոնից նիկոլը մեզ թողեց մենակ մեկը։ Եթե ձեռը ճար լիներ՝ Հայրենական պատերազմի արդյունքներն էլ կխմբագրեր։ Ոչ Շուշի կա այսօր, ոչ էլ Պաշտպանության բանակ։ Ավերեց ամենը։
նիկոլի վարկանիշն իրականում 2% է։ GALLUP-ն ասում էր 8, բայց չէ, հենց 2 ա։ Չի եղել ՀՀ մի ղեկավար, ով իր կառավարման ամենավատ փուլում էսքան ողորմելի վարկանիշ ունենար։ Ու սա ևս մեկ ապացույցն ա նրա, որ նիկոլը դրածո ա, որ նիկոլը դրված ա Հայաստանն ու Արցախը հանձնելու, հայ ազգին ծնկի բերելու համար։ Ու այսօր և սրան հաջորդող օրերին հայն ունի ընտրության հնարավորություն. ինքն ուզում է ծնկի եկա՞ծ ապրել, թե՞ գլուխը բարձր ու սեփական ազգի սրիկաներին հեռացրած։
Ես ասել ու ասում եմ՝ հայ քրիստոնյա մարդը չի կարող նիկոլ ընտրել ու սատարել»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր