Ուկրաինան խնդրել է ոչ թե իր տարածքում ՆԱՏՕ-ի զորքեր տեղակայել, այլ ավելի շատ աջակցություն տրամադրել։ Այս մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը՝ Հռոմ կատարած այցի ժամանակ, հաղորդում է իտալական Ansa-ն։ «Երբ անցյալ շաբաթ այցելեցի Ուկրաինա, ուկրաինացիները չխնդրեցին ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել։ Նրանք ավելի շատ աջակցություն են խնդրել»,- ասել է Սթոլթենբերգը։ Նա նշել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր չէ իր ուժերը տեղակայել Ուկրաինայում։ |