ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +8 °C ... +23 °C Վաղը`+21 °C
«ՀՀ-ի լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի կարելի հեռացնել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով». Վահագն Ալեքսանյան
22:30, 09.05.2024 | mamul.am
3118 | 1

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց« հաղորդման եթերում մասնավորապես ասաց. «Մենք շատ հարգում ենք ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, նրա յուրաքանչյուր հարցի պատասխանում ենք ուղիղ երկխոսության միջոցով: Հիմա պատասխանում ենք` ՀՀ-ի լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ժողովրդի քվեով և ՀՀ-ի լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի կարելի հեռացնել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով: Երբ որ ժողովուրդը կցանկանա ՀՀ-ում իշխանություն փոխել, ժողովուրդն իշխանություն կփոխի: Բայց երբեք չի կարելի ժողովրդին նույնականացնել սերժաքոչարյանական բանդայի հետ: Սա չի վերաբերում հրապարակում հավաքված բոլոր քաղաքացիներին:

Պետրոս ՂԱզարյանի դիտարկմանը` այս ամենը կապ չունի Քոչարյանի ու Սարգսյանի հետ, պատասխանեց. «Դե լավ էլի, էդ մե՞ր պատգամավորներն էին ամբողջ ժամանակ քայլում, թե՞ Քոչարյանի: Ո՞ւմ են ձեռ առնում, մե՞զ, ՀՀ-ի ժողովրդի՞ն»:

«ՀՀ-ի լեգիտիմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի կարելի հեռացնել Ռոբերտ Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով». Վահագն Ալեքսանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր