ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +8 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Փաշինյանը սմս-ների միջոցով «հանգստացնում է» իր թիմին. հույս ունեն, որ մի քանի օրից ցույցերը կմարեն. «Ժողովուրդ»
09:00, 10.05.2024 | mamul.am
3102 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` հայրենի կառավարության ներսում տագնապային տրամադրություններ են: Բանն այն է, որ չնայած այն բանին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ցույց տալ, թե ամուր «նստած» է իր աթոռին, բայց մտավախություն ունի թիմից. ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ հատկապես երեկվա` Բագրատ Սրբազանի բազմահազարանոց հանրահավաքը Փաշինյանի մոտ սրել է իրավիճակը, որ ցանկացած պահի հնարավոր է «առնետավազք» սկսվի, ու դա կանխելու համար որոշ ստուգողական հանձնարարություններ են տրվել:

Բացի դրանից, Փաշինյանը ամեն կերպ վերահսկում է թիմին, որպեսզի չկարողանան կապի դուրս գալ Բագրատ Սրբազանի հետ. բոլորը վախեցած են, լարված ու մտահոգ իրենց ճակատագրով: Եվ, որպեսզի քաջալերի թիմակիցներին, երեկ երեկոյան հանդարտեցրել է նրանց ուղիղ և սմս շփումների միջոցով՝ հայտարարելով, թե առաջիկա օրերին հավաքը կմարի, քանի որ մայիսյան տոնով, ոչ աշխատանքային օրով է պայմանավորված եղել, երեկվա մարդաշատությունը: ՔՊ-ն հույս ունի, որ մի քանի օրից իրենք կանցնեն իրենց բնականոն անհոգ կյանքին»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր