ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +8 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան
11:18, 10.05.2024 | mamul.am
5923 | 0

«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ, զարմանալի չի, սա հաշտության շարժում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժան անդամ Սուրեն Պետրոսյանը։ Նա անուններ չտվեց՝ նշելով, որ իրենց հետ խոսել ցանկացողները ՔՊ-ում որոշման վրա ազդեցություն ունեցողներ են։

«Խնդրեմ՝ կարող են հերքել։ Այստեղ զարմանալի բան չկա, այս ամենը հաշտության մասին է, մենք որևէ մեկին չենք դիտարկում թշնամի, նաև իրենց համար է, և արտառոց բան չկա, մենք բարիկադների տարբեր կողմերում չենք, մեր խնդիրն այդ բարիկադները կոտրելն է»,-ասաց նա՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը․ «Ասում էր՝ 30 000 մարդ լինի, ես կգամ ժողովրդի մեջ կխոսեմ, հրապարակը լցնեք ես հրաժարական կտամ, բա ո՞ւր մնացին իր խոսքերը։ Լավ, այդքան մարդ՝ 100 000-ից ավելի մարդ իր հստակ պահանջը դրեց, ինչո՞ւ գոնե չեղավ նվազագույնը, հանդիպումը քննարկելը»։ Սուրեն Պետրոսյանը կարծում ՝, որ ամեն ինչ լինելու է ոչ բռնի և հանրային լայն համաձայնությամբ։

«Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր