Վաղ առավոտից, Բագրատ Սրբազանի կոչով, Երևանի տարբեր հատվածներում մեկնարկել են անհնազանդության ակցիաներ։
Երիտասարդները դասադուլ են հայտարարել և երթ են իրականցրել Քոչար փողոցում, անհնազանդության ակցիաներ են կազմակերպվել Սայաթ-Նովա փողոցում, Ազատության պողոտայում, փակվել է Տերյան-Մոսկովյան խաչմերուկը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փակ է նաև Երևանի մուտքը ՝ Արարատի մարզի կողմից։