ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+16 °C
Բագրատ Սրբազանը` իր դեմ քրգործ հարուցելու մասին
15:18, 10.05.2024 | mamul.am
3532 | 0

Հանապետության հրապարակում դիմելով ներկաներին` Բագրատ Գալստանյանը հայտնեց, որ այժմ ճանապարհներ փակելու ժամանակ չի, դրա ժամանակը կգա, հիմա հանգստանալու ժամանակն է: Նա նաև անդրադարձավ իր դեմ քրեական գործ հարուցելու մասին լուրերին. «Այսօր մի լուր եղավ, որ քրեական վարույթ են հարուցում իմ նկատմամբ, որ ուզում են մեկուսացնեն: Ուրեմն, մեր պետության մեջ ինստիտուտն ինքը չի հայտնում, չի գործում, թերթերն են նման բաները հայտնում, օրինակ` «Հրապարակ»-ը, «Հայկական ժամանակ»-ը: Այդ լուրը տվյալ անձին ՔԿ-ն չի հայտնում, բայց թերթը գիտի արդեն: Դա նշանակում է, որ այդ ինստիտուտը ժողովրդին չի ծառայում, պետությանը չի ծառայում, անհատներին ու քմահաճույքներին է ծառայում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր