ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+32 °C
«Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը». Դավիթ Խաժակյան
03:06, 11.05.2024 | mamul.am
5850 | 0

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երեկվա հավաքը մարդաշատ էր և ոգեղեն: Այդուհանդերձ, պրոցեսը խորհրդարան տանելը կանխատեսելի արդյունք է ունենալու: Քաղպայմանագրից մեկ պատգամավոր անգամ չի միանալու նախաձեռնությանը, եթե առհասարակ ընդդիմության մոտ մանդատների թվի անբավարարության հարցը ինչ-որ կերպ լուծվի:
Այդ գործընթացն էլ, երբ ավարտվի և Սրբազանը որոշի խորհրդարանով շարունակել պրոցեսը, կմնա միայն ընդդիմության կողմից միասնաբար մանդատները վայր դնելը, ինչի վրա խիստ կասկածում եմ:
Ի դեպ, իմպիչմենտի պրոցեսն էլ ենթադրելու է վարչապետի թեկնածուի առաջադրում, ինչը այս փուլում շարժմանն օգուտ բերել չի կարող, դա աշխատող միջոց է այն ժամանակ, երբ իշխանությունը տեղի է տալիս»։

Աղբյուրը` Դավիթ Խաժակյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր