ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
Բագրատ Սրբազանը հանդես է եկել տեսաուղերձով
16:00, 11.05.2024 | mamul.am
18447 | 1

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը տեսաուղերձով դիմել է սփյուռքահայերին՝ կոչ անելով միանալ պայքարին աջակցող հանրահավաքներին․ «Սա մեզ համար ստի և ճշմարտության պայքար է, և ես առավել քան համոզված եմ, որ ճշմարտությունը պիտի հաղթի, և ճշմարտության հաղթանակով մենք բոլորս կազատագրվենք, լինի դա ՀՀ-ում, թե Սփյուռքի գաղթօջախներում։

Դուք էլ մոլորված, խոցված վիճակում եք գտնվում, և որքան ապաքինվի հայրենիքը, այնքան և ավելի ապաքինում կստանաք դուք։ Շնորհակալ եմ ձեզ, Աստված օրհնի, սպասում ենք Հայաստանում՝ ազատագրված ու հաղթանակած Հայաստանում»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր