ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Մի քիչ քթի ծակը չի խանգարի»․ Պետրոս Ղազարյան
16:54, 11.05.2024 | mamul.am
6730 | 0

Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավոք, երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի Հանրապետության դեմ։
Մի բանախոս ասեց, որ Հայաստանի դպրոցներից մեկում Արցախից եկած դպրոցականին խտրական են վերաբերվում, նստեցնում են առանձին` որպես նվաստացնող և խտրական մոտեցում։ Պատկերացնո՞ւմ եք։
Բնականաբար, ոչ մի ապացույց չբերվեց։
Թողնենք մի կողմ, որ պետությունը շատ կարճ ժամանակահատվածում լուծեց Արցախից եկած բոլոր դպրոցականների ուսման հարցը։
Թողնենք մի կողմ, որ գալ ու գոռալ, իբր հայաստանցի ուսուցիչները խտրական են վերաբերվում Արցախից եկած դպրոցականներին, քստմնելի սուտ է` ուղղված հայաստանցի- ղարաբաղցի թշնամության սերմանմանը։
Մենք բոլորս գիտենք, որ այդպես չի։
Վաղը, և չկասկածեք, միջազգային ատյաններում Ադրբեջանը, վկայակոչելով այս հայտարարությունները, փաստելու է, որ Հայաստանում պետական մակարդակով խտրականության են ենթարկում արցախցի երեխաներին։
Հիմա ո՞վ ա անհանդուժող` իրե՞նք, թե՞ Հայաստանը։
Կրկին վստահ եմ, որ ընդդիմությունը չի ցանկանում Ադրբեջանի քարոզչության ջրաղացին ջուր լցնել։
Հետևաբար, Հայ, Հայրենիք, Հայաստան ու Աստվածը լավ է, բայց մի քիչ էլ քթի ծակը չի խանգարի»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր