ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +15 °C ... +30 °C Վաղը`+30 °C
Երկուշաբթի դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին
21:24, 11.05.2024 | mamul.am
1284 | 0

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումները կմեկնարկեն երկուշաբթի օրը՝ մայիսի 13-ին ժամը 15:00-ին, Երևանի քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում (Նազարբեկյան 40)։

Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանն անդրադառնալու է Սամսոնյանի ու Սաղաթելյանի խափանման միջոցի հարցին։ Հիշեցնենք, որ նրանք անազատության մեջ են մարտի 22-ից:
Դատական նիստը դռնբաց է, հանրության ներկայացուցիչների մասնակցությունը՝ ցանկալի։
Նարեկ Սամսոնյանի պաշտպան` Ռ.Մելիքյան,
Վազգեն Սաղաթելյանի պաշտպան` Ա.Բաբայան»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր