ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+30 °C
Ադրբեջանում կրկին երկրաշարժ է գրանցվել
23:30, 11.05.2024 | mamul.am
8318 | 0

Ադրբեջանի Լենքորան քաղաքում գրանցվել է օրվա երկրորդ երկրաշարժը։ Այս մասին հայտնում են երկրի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական ​​կենտրոնից։
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4․4 բալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ մայիսի 11-ին, ժամը 17:21-ին Ադրբեջան՝ Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել էր Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր