ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+32 °C
«Անհայտության մեջ գտնվող մեր տղաների շարքում է նաև իմ հոգեզավակը». Բագրատ Սրբազան
19:24, 12.05.2024 | mamul.am
2615 | 0

«Ուզում եմ մեր խոնարհումը հայտնել վիրավորում ստացած մեր եղբայրներին, մեր տղաներին: Անդամալույծ են նրանցից շատերը: Ուզում եմ մեր զորակցությունը հայտնել բացարձակ անհայտության մեջ գտնվող մեր տղաների ծնողներին: Աղոթում և մաղթում ենք, որ նրանք գտնվեն և տուն վերադառնան: Նրանց թվում է նաև իմ հոգեզավակը` Հայր Մկրտիչ աբեղա Կարապետյանը: Մեր մաղթանքն է, որ մեր բոլոր տղաները տուն վերադառնան ու մխիթարություն բերեն իրենց ընտանիքներին ու բոլորիս»,- հրապարակում, իր երախտիքի խոսքը հղելով պատերազմի մասնակիցներին ու նրանց հարազատներին, նշեց Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր