Ներկայացնելով անցումային կառավարության դրույթները` Բագրատ Սրբազանը նշեց. «Պետք է բանտերից ազատ արձակվեն քաղաքական հայացքով բանտարկված բոլոր անձինք: Ինչպես նաև` ամբողջ ջանքը ներդրվի` վերադարձնելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին ու մյուս գերեվարված տղաներին: Պետք է զարգացնել և մշակել նոր ռազմական դոկտրինը` կանխարգելման և որևէ սպառնալիքի դեպքում անհամաչափ հարվածների սկզբունքով, հետախուզության և հակահետախուզության զարգացման նոր հայեցակարգը` հնարավորինս չեզոքացնելու բոլոր սպառնալիքները»: |