ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+25 °C
««Ժողովրդավար» մեր հայրենիքում Բրյուսովի կիրթ դասախոս-ռեկտորների կողմից դռներ են փակվել, որ ուսանողները դուրս չգան». Բագրատ Սրբազան
22:24, 12.05.2024 | mamul.am
1731 | 0

«Այս ընթացքում բազմաթիվ ուսանողներ են մեզ միացել, թեև հանուն անկեղծության պետք է ասել, որ` ոչ բոլորը»,- հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Բագրատ Սրբազանը: Նա մատնանշեց, որ հիմնականում փակ են եղել տարբեր պետական ուսումնական հաստատություններ, լավագույն օրինակները` ԵՊՀ-ն, Կոնսերվատորիան, Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը: «Էլ չեմ ասում Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մասին, որտեղ դռները փակել էին, որ ուսանողները դուրս չգան: «Ժողովրդավար» մեր հայրենիքում` կիրթ դասախոս-ռեկտորների կողմից:

Ողջունում ենք մեր սիրելի ուսանողությանը, որոնց մի հսկայական մասն այստեղ է` ուսանողներ, ձեր ուսումը միայն գրասեղանների առջև, այդ 4 պատերի մեջ չէ: Ձեր կյանքը նաև հայրենատեր լինելն է, արժեքի, գաղափարի համար ապրելն է, ճշմարտության կրող լինելն է»,- կոչ արեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր