ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Դրա համար է, որ Ալիևը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»». Հակոբ Բադալյան
03:06, 14.05.2024 | mamul.am
3670 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Ֆրանսիայի ԱԳՆ կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին` շարունակել սահմանազատումը, հիմնվելով ապրիլի 19-ի համաձայնությունների վրա:
Ֆրանսիայի ԱԳՆ ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի նախարարությունների միջև բանակցության նոր փուլի անցկացումը:
Նկատենք, Ֆրանսիան շարունակում է չողջունել ապրիլի 19-ը, միաժամանակ ողջունում է Ալմաթին: Դարձյալ նկատենք, որ Ալմաթիի հանդիպումը գոնե առայժմ մեկ էլ ողջունել է Մոսկվան:
Բայց, Ֆրանսիան նաեւ առաջին անգամ ԱԳՆ մակարդակով կոչ է անում շարունակել ապրիլի 19-ի պայմանավորվածության հիման վրա աշխատանքը:
Սակայն սա՝ ապրիլի 19-ից ըստ էության գրեթե մեկ ամիս անց, ամենեւին ապրիլի 19-ի մասին չէ, այլ՝ Ալմաթիի:
Ինչպես Ալմաթիի առնչությամբ գրառում էի արել Թելեգրամում, Ադրբեջանին անհանգստացնում է Հայաստանում տեղի ունեցողը: Այն առնվազն որպես նվազագույն արդյունք, ըստ իս՝, բարձրացրել է Հայաստանի դիմադրունակությունն Ալմաթիում: Թե ինչպես է կարողացել դա օգտագործել Երեւանը կոնկրետ, սա իհարկե հարց է:
Բայց, դրա համար է, որ Ալմաթիի հանդիպմանը գրեթե զուգահեռ, Ալիեւը որոշեց բաց թողնել շանտաժի հերթական «չափաքանակը»: Բայց, տեսնում է նաեւ, որ կարծես թե այն այդքան էլ չի աշխատում: Իսկ «գործի անցնելու» հնարավորությունը ներկայումս բավականին սուղ է՝ աշխարհաքաղաքական, ռեգիոնալ իմաստով իհարկե:
Ողջունելով Ալմաթիի հանդիպումը, Փարիզն, ըստ ամենայնի, ողջունում է հավասարակշռության նշմարվող հեռանկարը, ի տարբերություն այն միակողմանիության, որ արձանագրվել է ապրիլի 19-ի հայտարարությամբ: Իմիջայլոց, «աչքի պոչով» նկատենք, որ սա տեղի է ունենում Չինաստանի նախագահի այցից հետո:
Ի դեպ, որ ապրիլի 19-ը միակողմանի էր, բավականին թափանցիկ դիվանագիտական լեզվով օրերս արտահայտել էր նաեւ Ֆրանսիայի դեսպանը՝ «Ազատության» եթերում:
Եվ, դարձյալ, ի դեպ, Փարիզը ողջունել է՞ր բանակցության բեռլինյան փուլը: Անկեղծ՝ չեմ հիշում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր