ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Ո՞վ է Արման Բաբաջանյանը». Ազգային ճակատ
18:30, 13.05.2024 | mamul.am
6903 | 0

«Ազգային ճակատ»-ը թելեգրամյան էջում գրում է. «Ո՞վ է Արման Բաբաջանյանը․ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի պաշտոնական հաղորդագրությունը

Բագրատ Սրբազանն արման բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը:
Քանի որ Արման Բաբաջանյանը դա չի անելու, թույլ տվեք մենք դա անենք:

«Այսպիսով պաշտոնապես հայտնում ենք Թեմի համայն հավատացյալ ժողովրդին, որ Գլենդելում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը (նախկին սարկավագ), ծնված լինելով Հայաստանում, զինվորական ծառայությունից խուսափել է։
Արման Բաբաջանյանն իր սարկավագության կարգը և հոգևոր ծառայությունը շահագործելով՝ կեղծել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական կնիքը և Թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ստորագրությունը։
Նկատի ունենալով իր կարգի և կոչումի համար ամոթալի և անպատվաբեր վերոհիշյալ արարքները, Հայ Եկեղեցու Արևմտյան թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը կարգալույծ է հռչակում Արման Բաբաջանյանին՝ նրան զրկելով սարկավագի բոլոր ծառայություններից և իրավունքներից»:

Աղբյուրը` Ազգային ճակատ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր