«Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել». Վահան Հովհաննիսյան
17:30, 13.05.2024 | mamul.am
5744 |
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այս տեսանյութում շուրջ 10 կարմիր բերետավոր բերման են ենթարկում 15 ամյա պատանուն։ Պատանին տարվել էր Շենգավիթի ոստիկանության բաժին։ Երեք հրաշալի ժամ անցկացրի անչափահասի հետ և 1․ Ի՞նչ տեսա․ Ապշեցնող հաստատակամություն ու համարձակություն։ 2․ Ի՞նչ հասկացա․ եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել։ Երեխան ազատության մեջ է»: |