ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«451-ին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան Ավարայրի ճակատամարտում առաջնորդել են հայոց բանակը»․ Գառնիկ Դավթյան
01:24, 14.05.2024 | mamul.am
2176 | 0

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «370 թվականին Ներսես Ա Մեծ կաթողիկոսը գլխավորել է Հայոց բանակը Ձիրավի ճակատամարտում:

451 թվականին Հովսեփ Ա Կաթողիկոսը և Ղևոնդ քահանան առաջնորդել են Ավարայրի ճակատամարտում հայոց բանակը։

1827 թվականին Ներսես արքեպիսկոպոս Աշտարակեցին դարձավ Օշականի ճակատամարտի խորհրդանիշը, որի շնորհիվ ազատագրվեց Սուրբ Էջմիածինը։

1944 թվականին Գևորգ VI Կաթողիկոս Չորեքչյանը դրամահավաք է կազմակերպել, որի շնորհիվ Սասունցի Դավիթ տանկային դիվիզիան փոխանցվել է խորհրդային բանակին։

Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ քահանաները եղել են ժողովրդի, բանակի հետ:
Պարգև և Բագրատ արքեպիսկոպոսները, Տեր Գրիգոր և Տեր Հովհաննես քահանաները և շատ ուրիշներ:

Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել են սարկավագներ Նարեկ Պետրոսյանն ու Ռուստամ Պողոսյանը, իսկ վարդապետ Մկրտիչ Կարապետյանը համարվում է անհայտ կորած։

«Եկեղեցին զբաղվում է ոչ թե քաղաքականությամբ, այլ հայրենիքի փրկությամբ։ Հայրենիքի փրկությունը եկեղեցու առաջնային գործերից է»․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան»։

Աղբյուրը` Գառնիկ Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր