ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր իրադարձություններին». Տիգրան Աբրահամյան
16:54, 13.05.2024 | mamul.am
1698 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը. «Քաղբանտարկյալներ` Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական առաջին նիստը, չսկսված ավարտվեց. դատավորն ինքնաբացարկ հայտնեց:
Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե ինչու կամ ինչ հիմքով դատարանն այդ քայլին գնաց, սակայն մեկ բան պարզ է` գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց:
Այս պահին, Նարեկից ու Վազգենից բացի, անազատության մեջ են Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Մամիկոն Ասլանյանը, ինչպես նաև` Տավուշի դեպքերով անցնող մոտ մեկ տասնյակ քաղաքացիներ:
Այս մարդկանց ազատության մեջ գտնվելը մեծ իմպուլս կհաղորդեր երկրում ծավալված ներքաղաքական իրադարձություններին և նաև այս հանգամանքով է պայմանավորված, որ վերջիններս շարունակում են ապօրինի փակի տակ մնալ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր