ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ». Թաթոյան
01:06, 14.05.2024 | mamul.am
1860 | 0

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. ««Կարմիր բերետավորների» այսօրվա արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին, և դրանց մեծագույն մասը կապ չուներ իրավական կանոնների հետ։
Ինչպե՞ս կարելի է հաշվի չառնել, որ երեխաների աչքի առաջ նրանց ընտանիքի անդամների կամ մտերիմների [ենթադրյալ վարչական իրավախախտման համար] ձերբակալումով երեխաները փողոցում մնալու են միայնակ, էլ չեմ խոսում էմոցիոնալ ապրումների մասին:
Անթույլատրելի է «կարմիր բերետավորների» կողմից լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելը:
Անընդունելի է դիմադրություն չցուցաբերող անձի նկատմամբ ուժի [այն էլ անհամաչափ] կիրառումը։
Սրանք անթույլատրելի, դատապարտելի արարքներ են, որ չունեն իրավական հիմնավորումներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր