ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է»․ Պետդեպ
10:00, 14.05.2024 | mamul.am
1506 | 0

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանթ Փաթելը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև կայացած հանդիպումը․ «Ես որևէ տեղեկություն չունեմ կողմերի միջև կայացած բանակցությունների մասին, սակայն մենք կշարունակենք աջակցել այդ գործընթացին։ Պարզապես կասեմ, որ երբ խոսքը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասին է, մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է։ Պետքարտուղարը և այլ անձինք շարունակում են ակտիվորեն զբաղվել այդ հարցով»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր