ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«ԱԱԾ, Դատախազություն, ՔԿ, թող ստուգեն, գտնեն»․ Բագրատ Սրբազան
11:54, 14.05.2024 | mamul.am
2869 | 0

«Ովքե՞ր են ձեր հետևում կանգնած և որտեղի՞ց է շարժումը ֆինանսավորվում, մարդիկ ուզում են, որ թափանցիկ և հաշվետու լինեք հանրության առաջ։ Իշխանությունները ձեզ կապում են նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ»,- դիմելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին՝ հարցրին լրագրողները։ «Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա։ Պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործում են չէ՞, ԱԱԾ, Դատախազություն, Քննչական կոմիտե, ինչ ուզեք կա, է թող ստուգեն, գտնեն, հասկանան»,- պատասխանեց նա՝ կրկին կատակելով ու տարբեր անուններ հնչեցնելով․ «Ռոբերտ Քոչարյանն էլ ա վճարել, Սերժ Սարգսյանն էլ ա վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ ա վճարել, արտաքին բոլոր ուժերն էլ։ Այս խոսակցությունները շատ փողոցի խոսակցություններ են»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հավելելով, որ եթե մեղադրում են, ապա պետք է փաստեր ներկայացնեն և իրենց խոսքերի համար պատասխանատվություն կրեն․ «Կարտոֆիլի գործով պատգամավոր կա Հովիկ Աղազարյան անունով, նա ասել է, որ այս մարդկանց 70%-ը գնված է, հիմա ես պետք է հակափաստարկ անե՞մ, թող ստուգեն, եթե սխալ է ասել՝ պատժեն։ Իշխանական շրջանակներից ինչ ուզում՝ ասում են, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում»:

«ԱԱԾ, Դատախազություն, ՔԿ, թող ստուգեն, գտնեն»․ Բագրատ Սրբազան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր