ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեր հարցերը լուծվելու են միայն մեր տանը, դրսից ոչ ոք գործ չունի»․ Սուրեն Պետրոսյան
13:00, 14.05.2024 | mamul.am
1516 | 0

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակունքներում կանգնած քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը նախորդ երկու օրերին Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում է եղել, ինչը տարատեսակ խոսակցությունների առիթ է դարձել։ Լրագրողների հետ զրուցում Պետրոսյանը հաստատեց, որ Եվրոպայում և Ռուսաստանում տարբեր հանդիպումներ է ունեցել, բայց դա չպետք է դիտարկել՝ որպես «դաբրոներ» ստանալու միջոց․ «Մեր հարցերը, մեր գործերը լուծվելու են մեր տանը, մեր տնից դուրս որևիցե մեկը հանկարծ լուծում չփնտրի, դրսից ոչ ոք գործ չունի։ Մենք սովոր ենք եղել, որ պետք է խնդրենք, հպատակ լինենք, այլևս չի լինելու նման բան, որ ինչ-որ մեկը դրսից միջամտի, դրանից ավելի ստորացնող բան չկա»,- ասաց նա:

«Մեր հարցերը լուծվելու են միայն մեր տանը, դրսից ոչ ոք գործ չունի»․ Սուրեն Պետրոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր