ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Մոդել, որով արդյունավետ և խաղաղ իշխանափոխություն կլինի»․ Հովհաննես Ավետիսյան
17:24, 14.05.2024 | mamul.am
2692 | 0

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ կարճ գրեմ իմ պատկերացրած մոդելը, որով արդյունավետ և խաղաղ իշխանափոխություն կլինի:
Բագրատ սրբազանը այս պահին ունի իշխանություն (կարող է տասնյակ հազարների փողոց դուրս բերել), որն իրականում շատ ավելի մեծ է, քան գործող վարչապետինը: Այս իշխանությունը նաև ՀԱԵ-ինն է, որը պետք է պահել ու ծառայեցնել հայոց պետականության վերականգնմանը, իսկ դրա միակ եղանակը հետևյալ կերպ եմ տեսնում:
Բագրատ սրբազանն ու աջակցող թիմը ներկայացնում են հստակ օրակարգ (առաջիկա մեկ տարվա՝ մինչև նոր ընտրություններ) և այս օրակարգը ղեկավարելու թեկնածու են ներկայացնում, ով վայելում է լայն զանգվածների համակրանքն ու վստահությունը, սակայն չունի քաղաքական կշիռ:
Այս գործընթացը կբերի լայն զանգվածների համագործակցության այս օրակարգին և գործընթացին (ավելի քան վստահ եմ): Միաժամանակ, այս գործընթացը կբերի գործող վարչակարգի հետ համագործակցության կտրուկ նվազման: Ինչն անհրաժեշտ է խաղաղ իշխնափոխության համար: Այս պահին դեռ հանրային տարբեր շերտեր ակտիվ համագործակցում են ռեժիմի հետ, ինչի պարագայում իշխանափոխությունն անհնար է:
Առաջադրված անձը անցումային շրջանի օրակարգով կկառավարի երկիրը մինչև արտահերթ ընտրություններ:
Իսկ Բագրատ սրբազանը, չմտնելով կառավարություն, կպահի իր իշխանությունը՝ ունենալով ժողովրդի (փողոցի) աջակցությունը:
Ցանկացած պահի, երբ անցումային վարչակազմը շեղվի օրակարգից, նա իր այս իշխանությունով կարող է դրա դեմն առնել:
Այսպիսով կստեղծվի իշխանության տարանջատման և հավասարակշռման իրավիճակ: Ինչը հիմա շատ կարևոր է: Մեր ներկայի սահմանադրությունը իշխանության տարանջատման և հավասարակշռման հնարավորություն չի տալիս:
Այս մոդելի կիրառման պարագայում, հնարավոր ձախողման դեպքում, ՀԱԵ-ին հանձինս Բագրատ սրբազանի չի կորցնի իր հանդեպ ձևավորված վստահությունը, կպահի այս պահի իշխանությունը և կկարողանա ծառայեցնել դա հանուն հայկական պետականության վերականգնման՝ հաջորդիվ փուլերում:
Եթե Բագրատ սրբազանը մտավ կառավարություն, վերոնշյալ հզոր ռեսուրսը փոշիացվելու է, իսկ հնարավոր ձախողման դեպքում երկրի միակ ազգային ինստիտուտը՝ ՀԱԵ-ին, անզոր է դառնալու»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր