ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Քոչարյանը և այլ լիդերներ փորձում են նոր դեմքով հանդես գալ և թիկունքում շարժումը ղեկավարել». Ռուստամ Բաքոյան
16:06, 14.05.2024 | mamul.am
2418 | 1

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, «Թերթ»-ի եթերում անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ասել է՝ «իրենք էլ են խոստովանում, որ իրենց շարժումը մարում է»: Դիտարկմանը՝ վարչապետն ասում է՝ շարժումն առաջնորդում է Գարեգին Բ-ն, սակայն գլխավոր շահառուն Ռոբերտ Քոչարյանն է, նշել է. «Միանշանակ էդպես է, դա բավականին ակնհայտ է, էնպես չի, որ պարոն վարչապետը նոր բան է ասել: Քոչարյանը և ընդդիմադիր մյուս լիդերները, ովքեր այս ընթացքում տարբեր անգամներ փորձել են ու չի հաջողվել, փորձում են նոր դեմքերով ի հայտ գալ՝ թիկունքում շարժումը ղեկավարելով»:

Ռուստամ Բաքոյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր