ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Ժամանակն է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու». Փաշինյան
18:24, 14.05.2024 | mamul.am
2236 | 1

Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները ներառել խաղաղության պայմանագրի մեջ և ստորագրել այն։ Այս մասին Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովում իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ չնայած բոլոր մարտահրավերներին, Հայաստանը հավատում է, որ ժողովրդավարության իրական և ամենացանկալի ուղեկիցը հարատև և կայուն խաղաղությունն է:

«Վերջերս Ադրբեջանի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք՝ 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեր միջպետական սահմանների սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ: Սա նշանակում է, որ սահմանազատման ժամանակ մենք պարզապես պետք է վերարտադրենք Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև վարչական սահմանները, որոնք, ըստ Ալմա Աթայի հռչակագրի, դառնում են պետական սահմաններ»,- ասել է Փաշինյանը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նա նշել է․ «Մեր տարածաշրջանային կայունության համար ևս մեկ առանցքային կետ է իմ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կվերականգնեն և կբացեն տրանսպորտային և այլ հաղորդակցությունները այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձության սկզբունքներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր