ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
«Վաղը՝ ամսի 15-ին, որոշակի ջրբաժան կա». Բագրատ Սրբազան
21:06, 14.05.2024 | mamul.am
9697 | 0

Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկման ժամանակ ասաց, որ շատ ավելի մեծ անելիքներ ունեն, որոնք առաջին հերթին կապված է վաղվա՝ ամսի 15-ի հետ։
«Վաղը ավելի երկար ժամանակով մենք կհանդիպենք քաղաքական-հասարակական կազմակերպությունների, կուսակցությունների հետ։ 1-2 օրից մեր լրիվ ամփոփումը կունենանք, եզրակացություններ կլինեն, մեր մտքի մեջ կա՝ ինչ է լինելու։

Վաղը՝ ամսի 15-ին, որոշակի ջրբաժան կա, քանի որ սահմանազատման և սահմանագծման արձանագրությունների առաջին փուլն է։

Ամեն դեպքում, մենք շատ ավելի մեծ մասնակցությամբ անելիքներ ունենք և դա կախված է ամսի 15-ից։ Վաղը շարունակելու ենք հանդիպումները քաղաքական, հասարակական կազմակերպությունների հետ, իսկ 2 օրից կլինեն այդ քննարկումների եզրակացություններն ու գործողությունների ծրագրերը՝ հստակ կերպով։

Սահմանազատման ու սահմանագծման այս գործընթացը հակաօրինական ու հակասահմանադրական է։ Եթե վաղը մի որոշում կայացվի, որը չի բավարարի մեր պահանջները, ապա կնշանակի, որ անգամ այս ընդվզումը չի ազդում որոշում կայացնելու գործում։ Դրանից հետո կարող ենք ասել, որ գործ ունենք հանցագործների, հանցավոր իշխանության հետ։ Իրենք պարտավոր են ականջալուր լինելու այս ժողովրդի պահանջին»,- ասաց նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր