ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը
23:48, 14.05.2024 | mamul.am
1837 | 0

Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը:

Գործառույթների ավտոմատացման միջոցով խնայելով ռեսուրսները և քաղաքացուն մատուցելով առավել որակյալ ծառայություններ. Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգը:
Էլեկտրոնային քարտեզն էապես կպարզեցնի, ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի քաղաքացիներին մատուցվող ծառայությունները: Այն առաջնահերթ նախատեսված է քաղաքաշինության և քաղաքային պլանավորման ոլորտի համար։
Նախկինում քաղաքային տնտեսության մեջ կիրառվում էին տարբեր գործիքներ՝ այդ թվում google և yandex: Այսօր հարթակում, առցանց ռեժիմով, հավաքագրվում են տարբեր կառույցներից ու տվիչներից ստացված տվյալները՝ անգամ օդի աղտոտվածության ցուցիչները:

Սիթի թվին կամ քաղաքի էլեկտրոնայի կրկնօրինակ. սա Երևանի միասնական հարթակի ամենակարևոր ձեռքբերումներից է: Դրանից արված լուսանկարները թույլ են տալիս ստանալ ցանկացած շենքի կամ տարածքի 3D մոդելը։ Տարածատեղեկատվական միասնական GIS համակարգը նախատեսվում է ներդնել նաև քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, այդ թվում՝ աղբահանության: Հարթակի շնորհիվ հեշտությամբ կարելի է տեսնել, թե քաղաքի որ հատվածում է առկա աղբի կուտակում և երբ ու ինչպես է այն վերացվելու:

Իրական ժամանակում հնարավոր է դիտարկել նաև հասարակական տրանսպորտի շարժը և վերահսկել ծառայության որակը։ Նախատեսվում է ունենալ քաղաքային երթևեկության և լուսացույցների առցանց տվյալները։

Բնապահպանության ու հատկապես կանաչապատման ոլորտում GIS -ը կիրառվելու է կանաչ տարածքների քարտեզագրման, պլանավորման, ոռոգման ցանցի կառուցման, մոնիթորինգի և այլ գործառույթներում:

Շարունակելով թվայնացնել քաղաքային տնտեսության ճյուղերը՝ քաղաքապետարանի նպատակն է բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր