ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Լավ կլինի, որ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի մասին». Արմեն Հարությունյան
00:36, 15.05.2024 | mamul.am
2898 | 0

ՀՀԿ ուսանողական կազմակերպության նախագահ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր պարզ դարձավ, որ մայիսի 10-ին Բրյուսովում տեղի ունեցած դեպքերի առթիվ մի քանի ուսանողի հարց դրվելու է քննարկման Էթիկայի հանձնաժողովում: Դավիթ Գյուրջինյանն իր ապօրինի քայլերը քողարկելու համար անհիմն մեղադրում է ուսանողներին իր աշխատասենյակի ընդունարանում ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ իրեն սպասելու, եռագույնով համալսարանի տարածք մտնելու փորձի, ազատ խոսքի արտահայտման և այլ ոչ հակաօրինական քայլերի համար: Լավ կլինի, որ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին (քր. օրենսգրքի 236 հոդված), չմոռանանք նաև ուսանողուհիներին իր աշխատասենյակի պատշգամբից լուսանկարելու և նրանց համալսարան ներս չթողնելու մասին:
Հորդորում եմ էթիկայի հանձնաժողովի անդամներին՝ չլինել այս խայտառակության մաս և չդառնալ Գյուրջինյանի հանցակիցը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր