ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց՝ քաղաքապետարանի և ՆԳՆ-ի դեմ. «Ժողովուրդ»
09:06, 15.05.2024 | mamul.am
1662 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ հանրապետությունում քաղաքացիները, Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, «Տավուշը հանուն հայրենիքի» ակցիայի ամենօրյա պայքարի մեջ են, քննարկվում է մեր երկրի վաղվա գոյության հարցը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի շենք մտնելու հարցն է դատարանում վիճարկում:
Մեզ հայտնի դարձավ, որ մայիսի 13-ին Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ղեկավար Հայկ Մարությանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին և Ներքին գործերի նախարարությանը:
Ըստ մեր տեղեկությունների՝ Հայկ Մարությանը պահանջում է, որ դատարանը 09.10.2023 թ. թիվ 3179-Ա, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ ԿՕ եւ ՀՁՊ գնդի 09.10.2023 թ. թիվ 63-Ա համատեղ հրամաններն անվավեր ճանաչի և հայցվորի՝ Երևանի քաղաքապետարան մուտք գործելու արգելանքը վերացնի:
Հիշեցնենք, որ մարտի 12-ին Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց հավաքվել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք դեմ էին տրանսպորտը թանկացնելուն։ Նրանց թվում էր նաև Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, որին թույլ չէին տվել մուտք գործել շենք: Գործը մակագրվել է դատավոր Հերմինե Մուրադյանին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր