ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+32 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան»․ Գալուզին
11:54, 15.05.2024 | mamul.am
3731 | 0

Ռուս խաղաղապահներն արել են գլխավորը, ինչի մասին չպետք է մոռանալ. նրանք տարածաշրջան խաղաղություն ու կայունություն են բերել։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ռուսական ջանքերի շնորհիվ, այդ թվում՝ մեր 6 խաղաղապահների կյանքի գնով, հնարավոր եղավ խուսափել քաղաքացիական բնակչության շրջանում զգալի զոհերից։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ակտիվ միջնորդությամբ 2023թ․ սեպտեմբերի 20-ին բառացիորեն մեկ օրում պայմանավորվածություն ձեռք բերվեց՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, և բանակցություններ սկսվեցին ԼՂ հայ բնակչության և ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների միջև։ Մեր խաղաղապահներն ապաստան տրամադրեցին բնակիչներին, մարդասիրական օգնություն ցուցաբերեցին։ Հարկ է նշել, որ սեպտեմբերյան իրադարձությունները հենց այնպես տեղի չունեցան։ ՀՀ իշխանությունները ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում՝ 2022թ․ հոկտեմբերին Պրահայում ԵՄ հովանու ներքո կայացած գագաթնաժողովում։ Ընդ որում, Երևանն այդ մասին մեզ չի տեղեկացրել։ Այդ ժամանակ չի քննարկվել նաև տարածաշրջանի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը։ Անշուշտ, Հայաստանի ղեկավարության այս որոշումը Ղարաբաղի վերաբերյալ արմատապես փոխեց այն հիմնարար պայմանները, որոնց համաձայն ստորագրվեց 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Որոշումն ուղղակիորեն ազդեց նաև խաղաղապահ գործունեության վրա»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր