ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +30 °C Վաղը`+28 °C
«Աշխատանքից ազատել են՝ Բագրատ Սրբազանի հետ ողջագուրվելու համար». Գևորգ Թամամյան
12:30, 15.05.2024 | mamul.am
3688 | 2

Հայտնել էինք, որ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է:

Բժիշկ Գևորգ Թամամյանը, ով ևս ազատման դիմում է գրել, ուղիղ եթերում հայտարարել է, որ Դանիելյանի՝ պաշտոնից ազատվելու պատճառը քաղաքական է՝ օրեր առաջ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ։

«Բնական է, դա ցնցումներ է առաջացրել մեր բարձրագույն, այսպես կոչված, ղեկավարության մոտ ու, ենթադրում եմ, դրանից հետո Առողջապահության նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ հարցը լուծել և պարոն Դանիելյանին ազատել»,- ասել է Թամամյանը։

Աղբյուրը` Գևորգ Թամամյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր