ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Այս իշխանությունների քաղաքական վարքագիծը պարտադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»․ Վարդան Հակոբյան
08:48, 16.05.2024 | mamul.am
1103 | 1

«Այս իշխանությունների քաղաքական վարքագիծը մեծամասամբ պարտադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»,- 168TV-ի եթերում ասել է ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, վերլուծաբան Վարդան Հակոբյանը: «Տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը ոչ միայն Արևմուտքի և Ռուսաստանի հետ է խաղեր խաղում, այլև կա երրորդ կողմ։ Թուրքիան և Ադրբեջանը որպես հաղթող կողմ՝ պարտադրում են այն, ինչ հիմա կատարվում է։
Տպավորություն է ստեղծվում, որ Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ռուսական զորքերը Հայաստանի որոշ հատվածներից դուրս բերելու մասին հրապարակված տեղեկությունները և կայացրած որոշումները թելադրված են հենց Ադրբեջանի պահանջներով»,- նշել է Վարդան Հակոբյանը։

«Այս իշխանությունների քաղաքական վարքագիծը պարտադրվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից»․ Վարդան Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր