ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+27 °C
««Կանաչ էներգետիկ փոխակերպում»-ը պրոպագանդիստական փուչիկ է». Վահե Դավթյան
00:54, 16.05.2024 | mamul.am
2329 | 0

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշխարհի առաջատար էներգետիկ ընկերությունների` ExxonMobil-ի ու TotalEnergies-ի նախագահներն, ինչպես նաև Կատարի էներգետիկայի նախարարը «մատերի վրա» բացատրում են «կանաչ էներգետիկ փոխակերպում» պրոպագանդիստական փուչիկի էությունը։ Երեքն էլ համոզված են` առաջիկա 20 տարվա ընթացքում բնական գազի հանդեպ պահանջարկը շարունակվելու է աճել։ Այս կանխատեսումը հատկապես իրատեսական է` հաշվի առնելով LNG` հեղուկացված բնական գազի սպառման տարեկան 3,5-4% աճը։
Հատկանշական է, որ երեքն էլ բնական գազի մատակարարման գլոբալ ցանցի ընդլայնումը դիտարկում են` որպես կայուն զարգացման ու աղքատության հաղթահարման միջոց»։

Աղբյուրը` Վահե Դավթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր