ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+29 °C
Առինջում դանակահարել են հնդիկ ամուսինների
19:30, 15.05.2024 | mamul.am
3894 | 0

Մայիսի 15-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում՝ գյուղապետարանի հարևանությամբ գտնվող երկհարկանի շենքի 2-րդ հարկում, դանակահարված օտարերկրացի քաղաքացիներ կան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկաններն ու պարեկները նշված շենքի 2-րդ հարկում մարմնական վնասվածքներով հայտնաբերել են Հնդկաստանի Հանրապետության 2 քաղաքացու, որոնց տեղում Աբովյանի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Նշված վայրում և դրսում ոստիկանները հայտնաբերել են արնանման հետքեր:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են՝ ամուսիններ, և նրանք նշված շենքի 2-րդ հարկում բնակվում են վարձակալական հիմունքներով։ Նրանց ծեծել, ապա դեռևս չճշտված առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել ազգությամբ հնդիկ մի տղամարդ: Նա նրանց նախքան բռնությունը կապել է:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր