ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+27 °C
«Դու գնալու ես՝ Նիկոլ, էս անգամ՝ հաստատ». Նաիրա Զոհրաբյան
21:48, 16.05.2024 | mamul.am
3311 | 0

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բագրատ Սրբազանին բարեւելու համար Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ֆանտաստիկ բժիշկ, տաղանդավոր ուռուցքաբան ու բացառիկ մարդ Սամվել Դանիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ես արյան դոնոր եմ եւ հաճախ եմ լինում արյունաբանական կենտրոնում՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին արյուն տալու համար։ Ու ես տեսել եմ, թե ինչպես էր բացառիկ բժիշկն անում անհնարինը՝ փոքրիկ երեխաների կյանքը փրկելու համար։ Ու երբ որեւէ ծնող ուզում էր իր բալիկին տանել եվրոպական որեւէ երկիր՝ էնտեղից պատասխանում էին՝ «դուք աստվածային բժիշկ ունեք՝ Սամվել Դանիելյանը»։
Ու հիմա նիկոլիզմը աշխատանքից հեռացնում է մի բժշկի, ով կյանք էր փրկում՝ երեխայի կյանք։
Մի բան ասեմ, Նիկոլ. վաղը, մյուս օրը, հետո էն մյուս օրը, դու ստիպված ես լինելու հեռացնել բոլորին, որովհետեւ բոլորն են միանալու սրբազան այս պայքարին՝ ընդդեմ հակահայերի։ Միանալու են նաեւ քո այն թիմակիցները, ում ձեռքերին արյուն չկա։ Դու գնալու ես՝ Նիկոլ, էս անգամ՝ հաստատ։ Ու դու դա բոլորից լավ գիտես։
Իսկ Սամվել Դանիելյանը դեռ շատ երեխաների կյանք է փրկելու, ովքեր ապրելու են առանց Նիկոլ Հայաստանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր