ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Հերթական ապացույցը, որ Փաշինյանի պաշտոնավարումը չափազանց վտանգավոր է»․ Կարապետ Պողոսյան
17:06, 16.05.2024 | mamul.am
3699 | 1

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ռուսական կողմը սկսել է ապամոնտաժել հայ-ադրբեջանական շփման գծում տեղակայված իր սահմանապահ հենակետերը։
2020թ․ 44-օրյա նոյեմբերի 9-ի խայտառակ պայմանագրից հետո, շփման գծի ողջ հատվածի ամենավտանգավոր մասերում տեղակայվել էին նման հենակետեր, որոնց նպատակն էր զսպել ադրբեջանական ագրեսիայի դրսևորումները, ծախսվել էր ավելի քան 2 մլդ ռուսական ռուբլի, չնայած որ փաշինյանը մշտապես խուսանավել էր այս հենակետերին իրավաբանական կարգավիճակ տալ։
Սակայն, ադրբեջանական շահերի պաշտպան փաշինյանի վերջին Մոսկովյան այցի ժամանակ պահանջ էր ներկայացվել դրանք ապամոնտաժելու։
Ի դեպ, ռուսական ՍԶ հեռացումը Հայաստանի հարավից անհանգստություն է առաջացրել նաև իրանական կողմում, քանի որ ռուսական ներկայությունը թույլ չէր տալիս մեկուսացնել հայ-իրանական ցամաքային կապը, իսկ փաշինյանի նման քայլը այլևս կասկածի տակ է դնում այն։
Սա հերթական ապացույցն է այն բանի, որ փաշինյանի պաշտոնավարումը չափազանց վտանգավոր է ՀՀ համար և կրկնում է բոլոր այն գործողությունները ինչի արդյունքում կորցրեցինք Արցախի Հանրապետությունը
Հ.Գ
Լուսանկարները Երասխի հատվածից, մինչ ապամոնտաժումը և ապամոնտաժված»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր