ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վատ է կատարում իր աշխատանքը՝ ելույթ ունենալով Կիևի ակումբներից մեկում, երբ աշխարհը մասնատվում է։ «Դա այն չէ, ինչ մեզ պետք է։ Դա կենտրոնական հեռուստատեսության քասթինգ չէ»,- ասել է Թրամփը՝ ռադիոհաղորդավար Հյու Հյուիթին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Բլիքենը Կիև կատարած այցի ժամանակ ելույթ էր ունեցել տեղի նվագախմբերից մեկի հետ։ |