«Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները համաձայնեցրել են սահմանային նախանշված հատվածներն ու ստորագրել այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները»,- Կառավարութան նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ տեղի ունեցածն անվանելով մեծ հաջողություն․ «Մեր ինքնիշխանության ու անկախության, հետագա զարգացման ու ամրապնդման համար դրվել է կարևոր անկյունաքար։ Մեր Հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության ու կայունության մակարդակը»,- նշել է Փաշինյանը։ |