Սերբիայում հայտարարել են մեկ մարդու ձերբակալության մասին, որը կարող էր վտանգ ներկայացնել նախագահ Ալեքսանդր Վուչիչի անվտանգության համար: Ինչպես հայտնում է «Европейская правда»-ն, այս մասին հայտարարել է Ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը: «Հանրապետության նախագահի անվտանգության համար սպառնալիքի պատճառով ձերբակալվել է Սոմբորից Դրագան Միյատովիչը։ Նա կալանքի տակ կմնա 48 ժամ»,- ասել է Դաչիչը։ Նշվում է, որ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի մասին լուրի ի հայտ գալուց հետո սոցցանցերում սկսել են սպառնալիքներ և ենթադրություններ հայտնվել, որ Վուչիչը հաջորդն է լինելու։ |