Բաքվի դատարանը քննում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման հարցը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, 5-ական ամսով երկարացվել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի կալանքի ժամկետները։ Ադրբեջանական դատարանը բավարարել էր նաև Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։ |