ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
«Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա»․ Արտակ Զաքարյան
17:00, 16.05.2024 | mamul.am
1311 | 0

ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հողը, հայրենիքը, անվտանգությունը, թշնամուն հանձնելու միջոցով «ինքնիշխանություն» հաստատելը 2019թ-ից իրենց կառավարության ռազմավարական նպատակն է: Մոտավորապես այս միտքն է այսօրվա կառավարության նիստում հայտարարել Նիկոլը:
Բոլոր նորմալ երկրներում նման կառավարությանը հանդուրժելը, կամ պաշտպանելը՝ առնվազն անձի և հասարակության դեմ գործած ծանրագույն հանցագործություն է:
Փատորեն նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի, Սարգսյանի օրոք ունեցած ռազմավարական ձեռքբերումները, պետության շահերի առաջ մղումը, անվտանգային համակարգի ամրապնդումը, հայկական Արցախի գոյությունը, պաշտպանական դիրքերի բարելավումը և այլն, դրանք, ըստ դավադիր Նիկոլի՝ մեր երկրի ինքնիշխանության դեմ էի՞ն: Փաստորեն ըստ Նիկոլի, հայ ժողովուրդը ունի մեկ ռազմավարական նպատակ՝ ծնկել և հանձնվել թշնամու ողորմածությանը:
Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա: Հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը:
Հ.Գ. 1 Նիկոլը բանակի բարձրաստիճան սպայակազմին բարոյապես ոչընչացրեց, ԳՇ բարձրաստիճան սպայակազմին դարձրեց իրեն ծառայող առոչինչ՝ և հեշտությամբ հայաթափեց Արցախը: Բանակի բարձրաստիճան սպայակազմը ևս կրում է Արցախը հայաթափելու արյունոտ մեղսակցությունը:
Հիմա Նիկոլը նույնը անում է ոստիկանության հետ՝ նրան դարձնելով Հայաստանի Հանրապետությունը կազմալուծելու և թուրքական օբյեկտի վերածելու հանցակցի: Ոստիկանությունն այսօր ակամայից աջակցում է Հայ ժողովրդի նոր ցեղասպանության ծրագրի նախապատրաստմանը»։

Աղբյուրը` Արտակ Զաքարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր