Մի քանի օր տևած անկարգություններից հետո մայիսի 15-ի երեկոյան կղզում արտակարգ դրություն է հայտարարվել: Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը հայտնել է Նոր Կալեդոնիա զորքեր մտցնելու որոշման մասին, հաղորդում է BFMTV-ն: Ելիսեյան պալատի տվյալներով՝ անկարգությունների ժամանակ զոհվել է առնվազն 4 մարդ։ Վեջրին 24 ժամվա ընթացքում կղզում ձերբակալվել է մոտ 70 մարդ։ Ցույցերի պատճառ է դարձել Ֆրանսիայի կառավարության որոշումը՝ տեղական ընտրություններում ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան 10 տարի բնակվող ֆրանսիացիներին։ |