ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Կարևոր է, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո»․ Արա Պողոսյան
00:18, 17.05.2024 | mamul.am
2031 | 0

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսկապես, չափազանց կարևոր է, թե ինչ է լինելու Փաշինյանից հետո։ Քանզի նրանից հետո երկրի ավերակների վրա պետք է կառուցել, լուռ ու անձայն կառուցել պետականություն։

Ըստ էության, անհրաժեշտությունները շատ են, բայց թվենք մի քանիսը`

  • Հասարակության մեջ համերաշխության մթնոլորտի հաստատում և համազգային նպատակների սահմանում։
  • Սփյուռքի և Հայաստանի միջև դոկտրինալ հարաբերությունների հաստատում, որի ֆունդամենտալ նպատակը հայկական «փափուկ ուժի» տարածումը մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջաններում;
  • Հայաստանում սոցիալական արդարության հաստատում, որը նաև նախկինում կապիտալի անարդար բաժանման արդյունքում առաջացած անարդարության մթնոլորտը պետք է ցրի։
  • Դոկտրինալ արտաքին հարաբերություններ, որոնց հենքը պրոակտիվ և ռիթմիկ դիվանագիտությունը պետք է լինի, հիմնված Հայաստանի և հայ ժողովրդի իղձերի վրա` կենսատարածքի սահմանմամբ և պայքարի որակական նոր ռազմավարության մշակմամբ։
  • Բանակաշինության մեջ ռազմական դոկտրինի փոփոխությունը պետք է հիմնված լինի կանխարգելիչ ռազմական հայեցակարգի վրա, որը պայմանավորված է Հայաստանի ռազմավարական խորության բացակայությամբ։
  • Անվտանգության համակարգի շինարարության մեջ պետք է ելակետ ընդունել ցանցային անվտանգության համակարգը, որը ենթադրում է հարձակողական բջիջների ձևավորումը ՀՀ աշխարհագրական տարածքից դուրս։ Միաժամանակ հոգևոր, մշակութային, էներգետիկ, տնտեսական, կրթական և այլն, անվտանգության ապահովման նպատակով նոր Ազգային Անվտանգության հայեցակարգը պետք է հստակ սահմանի առաջնահերթությունները։
  • Քաղաքական համակարգի էական փոփոխություն, որը պետք է ենթադրի նաեւ կուսակցական համակարգի փիլիսոփայության փոփոխություն, ինչի արդյունքում ՀՀ-ում գործող կուսակցությունների թիվը երկու փուլերի ընթացքում պետք է կրճատվի մինչև արդյունավետ գործունեության քանակը։
  • Ընդդիմությունը պետք է դառնա էական և ինստիտուցիոնալ գործոն, որպես իրական հակակշիռ գործող իշխանության համար, վերահսկիչ որոշակի դերակատարություն ստանալով։
  • Էլեկտորալ ժողովրդավարության հաստատում և ամրապնդում, ինչի արդյունքում երկրում նաեւ արդարության մթնոլորտ կսկսի արմատավորվել։
  • Արդյունաբերության փիլիսոփայության էական փոփոխություն դեպի ինքնաբավ տեխնոլոգիական տնտեսության կառուցում, որի առանձնահատուկ բաղադրիչներից է ռազմական արդյունաբերությունը։

Կարելի է այս ցանկը անվերջ շարունակել, որովհետև երկիրը բառի ամենաիսկական իմաստով փլատակների է վերածվել, հատկապես պաշտպանական համակարգը»։

Աղբյուրը` Արա Պողոսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր