Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենն Ադրբեջանին մեղադրել է Նոր Կալեդոնիայում տեղի ունեցած անկարգություններին սատարելու մեջ, որոնք 1988թ․ ի վեր ամենախոշորն են, գրում է Լe Figaro-ն։ «Ցավում ենք, որ կալեդոնյան անջատողականներից ոմանք գործարք են կնքել այդ երկրի հետ։ Այս իրավիճակը ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ՝ այլ պետությունների որոշ առաջնորդներին ականջալուր լինելու դեպքում»,- ասել է Դարմանենը։ |